Մատչելի հղումներ

Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը հետաձգել է Քադաֆիի ծննդավայրի գրոհը


Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը հետաձգել է Քադաֆիի ծննդավայրի գրոհը
Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը հետաձգել է Քադաֆիի ծննդավայրի գրոհը

Լիբիայի Անցումային ազգային խորհուրդն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Մուամար Քադաֆիի ծննդավայր Սիրթ քաղաքոի ուղղությամբ ծրագրվող գրոհը հետաձգվում է:

Անցումային ազգային խորհրդի ուժերի հրամանատարության համաձայն, գրոհը հետաձգելու նպատակն է՝ քաղաքից դուրս բերել հնարավորինս մեծ թվով քաղաքացիական անձանց:

Խորհրդի մարտիկները շարունակում են ծանր մարտերը Քադաֆիին հավատարիմ ուժերի դեմ Բանի Վալիդ քաղաքում:

Լիբիայի Անցումային ազգային խորհրդի մարտիկներին հինգշաբթի օրը հաջողվել է վերահսկողություն հաստատել երկրի հարավում գտնվող ևս մի քանի բնակավայրի նկատմամբ, որոնց թվում է նաև Քադաֆիին հավատարիմ ուժերի նախկին հենակետ Սաբհա քաղաքը:

Բացի դրանից, Խորհուրդն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի գալիք ամի քանի օրվա ընթացքում այն հայտնելու է երկրի ժամանակավոր կառավարություն ձևավորելու մասին:

Անցումային ազգային խորհրդի խոսնակ Աբդել Հաֆիզ Ղոգայի կողմից այս մասին արված հայտարարությունում հայտնել է նաև, որ երկրի ժամանակավոր կառավարության կազմում ընդգրկվելու է 22 նախարարություն, նախատեսվում է սահմանել փոխվարչապետի պաշտոն:

XS
SM
MD
LG