Մատչելի հղումներ

Լիբիայի ընդդիմության հանձնակատարը զգուշացրել է անկայունության հնարավորության մասին


Լիբիայի ընդդիմության հանձնակատարը զգուշացրել է անկայունության հնարավորության մասին

Լիբիայում աստիճանաբար իր իշխանությունը հաստատող Անցումային ազգային խորհրդի հանձնակատարը դիմել է աշխարհի տերություններին` ֆինանսական օժանդակություն տրամադրելու համար: Նրա համաձայն, Քադաֆիի հեռանալուց հետո բնակչության աշխատավարձերը վճարել և պետական մարմինների ծառայությունները մատուցել ունակ չլինելու դեպքում երկրում կարող է տեղի ունենալ իրավիճակի ապակայունացում:

Իտալիայի իշխանություններն արդեն իսկ խոստացել են Անցումային ազգային խորհրդի հանձնակատար Մահմուդ Ջիբրիլին, որ ապասառեցնելու են այս երկրի բանկերում գտնվող 500 միլիոն դոլարի չափով ֆինանսական միջոցները:

Անցումային ազգային խորհրդի հանձնակատարը Միլանում հանդիպել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ, իսկ այս հանդիպումից մեկ օր առաջ կայացել է իր հանդիպումը ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:

Ջիբրիլի Եվրոպա կատարվող այցի նպատակն է` ապահովել եվրոպական բանկերում գտնվող մի քանի միլիարդ դոլար ծավալով լիբիական ֆինանսական միջոցների վերադարձը:

Լիբիայի ընդդիմությանը Քադաֆիի հեռանալուց հետո օժանդակություն ցուցաբերելու նպատակով չորեքշաբթի օրը Թուրքիայում իր աշխատանքն է մեկնարկել հանդիպում, որին մասնակցում են ավելի քան 30 պետությունների ներկայացուցիչներ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավուղօղլուի համաձայն, ժամանակն է սառեցված գումարները տրամադրել Լիբիայի Անցումային ազգային խորհրդին: Դավութօղլուն դիմել է ՄԱԿ-ին` այս ուղղությամբ համապատասխան գործողություններ ձեռնարկելու կոչով:

ՄԱԿ-ն, իր հերթին, պատրաստվում է քվեարկություն անցկացնել` մարդասիրական հրատապ աջակցության նպատակով Լիբիային պատկանող մոտ 1,5 միլիարդ դոլարի ծավալով սառեցված ֆինանսական միջոցների վերադարձը հավանության արժանացնող բանաձևի նախագծի շուրջ:

XS
SM
MD
LG