Մատչելի հղումներ

Լիբիայի ապստամբները շարունակում են առաջխաղացումը դեպի արևմուտք


سیلاب زدگان کی مدد کے لئے امریکی چاپرز کی آمد
سیلاب زدگان کی مدد کے لئے امریکی چاپرز کی آمد

Լիբիայի ապստամբների ուժերը շարունակել են առաջխաղացումը դեպի երկրի արևմուտք՝ կիրակի օրը հասնելով Ալ-Էգիլա քաղաքը և շարունակելով ընթացքը դեպի արևելյան Ռաս Լանուֆ նավահանգիստը։

Ապստամբների համաձայն, իրենց ուժերը շաբաթ օրը, Աջդաբիա քաղաքը կրկին գրավելուց հետո, վերահաստատել են Բրեգա քաղաքի և նավահանգստի նկատմամբ վերահսկողությունը՝ դուրս մղելով Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ուժերին։

Աջդաբիա քաղաքի նկատմամբ ապստամբների վերահսկողության վերականգնմանը նպաստել են կառավարական ուժերի դեմ դաշնակիցների օդային հարձակումները։

Ֆրանսիայի զինված ուժերի հաղորդագրության համաձայն, Միսթարա քաղաքի շրջակայում այս երկրի օդուժը ոչնչացրել է Լիբիայի կառավարական ուժերի հինգ ինքնաթիռ և երկու ուղղաթիռ։ Դաշնակիցների կործանիչները հարվածներ են հասցրել նաև մայրաքաղաք Տրիպոլիի շրջակայքում գտնվող թիրախների ուղղությամբ։

Լիբիայի կառավարության պաշտոնյաները ուրբաթ օրը հանդես էին եկել հայտարարությամբ, ըստ որի ճգնաժամին լուծում գտնելու համար իրենք դիվանագիտական գործողություններ են ձեռնարկելու: Սակայն այս հայտարարություններին որևէ իրական քայլ չի հետևել։

XS
SM
MD
LG