Մատչելի հղումներ

Լիբանանում նոր վարչապետ է նշանակվել


Լիբանանում նոր վարչապետ է նշանակվել
Լիբանանում նոր վարչապետ է նշանակվել

Լիբանանի նախագահը երկրի վարչապետի պաշտոնում է նշանակել Նաջիբ Միքաթիին, որին սատարում է «Հեզբոլլահ» խմբավորումը:

Լիբանանի 128 տեղ ունեցող խորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ քվեարկել են հօգուտ Միքաթիի թեկնածությանը, որը երկրի վարչապետի պաշտոնում փոխարինելու է պաշտոնակատար Սաադ Հարիրիին:

Միքաթին 2005 թվականին արդեն զբաղեցրել է Լիբանանի վարչապետի պաշտոնը:

Միքաթիի նշանակման դեմ երկրի մի քանի քաղաքներում երեքշաբթի օրն անցկացվել են բողոքի ցույցեր, որոնց ընթացքում ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել «Հեզբոլլահ»-ի քաղաքական աճող հզորությամբ:

«Հեզբոլլահ»-ի հակառակորդ սունիական կազմակերպությունների կողմից անցկացված բողոքի ցույցերն ուղեկցվել են անկարգություններով: Այսպես, Հարիրիի հազարավոր կողմնակիցների հավաքվել են Լիբանանի Տրիպոլի քաղաքում` «զայրույթի օր» կոչված բողոքի ցույց անցկացնելու համար, որի ընթացքում ցուցարարները այրել են նորընտիր վարչապետ Միքաթիի դիմանկարները, ինչպես նաև հարձակվել և այրել են «Ալ Ջազիրա» լրատվական գործակալությանը պատկանող մեքենան:

Երկուշաբթի օրը սունիական օրենսդիրները մեղադրել են «Հեզբոլլահ»-ը Լիբանանի ժողովրդի նկատմամբ Իրանի օրինակով կրոնական կառավարման նպատակով հեղաշրջում կատարելու մեջ:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Փիթեր Քրաուլին երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Լիբանանի կառավարությունում «Հեզբոլլահ»-ի ազդեցության ուժեղացումը կարող է դժվարացնել երկու պետությունների դիվանագիտական հարաբերությունները և ազդեցություն գործել ԱՄՆ-ի կողմից Լիբանանին տրամադրվող օժանդակության վրա:

XS
SM
MD
LG