Մատչելի հղումներ

Լիբանանում ձերբակալվել է Իսրայելի ենթարդյալ լրտես


Լիբանանի իշխանությունները ձերբակալել են լիբանանյան հեռահաղորդակցային գործակալության բարձրաստիճան աշխատողի` հիմք ընդունելով այն կասկածները, որ նա լրտեսական գործունեություն է իրականացրել հօգուտ Իսրայելի:

Երկրի ամենախոշոր հեռահաղորդակցային “Օգերո” ընկերությունում կատարված ձերբակալությունը այս տարի կատարված նմանատիպ ձերբակալություններից չորրորդն է: Հաղորդագրությունների համաձայն, լիբանանյան հետախույզները կատարել են ընկերության աշխատողի և նրա հետ գործող իսրայելցիների միջև հաղորդագրությունների գաղտնալսում:

Ընրեկության ձերբակալված աշխատողը աշխատել է հեռահաղորդակցային ընկերության միջազգային մասնաճյուղի տեխնիկական վարչությունում:

Իսրայելը որևէ անմիջական մեկնաբանություն չի կատարել:

“Հեզբոլլահ”-ը և լիբանանյան այլ խմբավորումներ պնդում են, որ Իսրայելի լրտեսները ակտիվ գործունեություն են ծավալել լիբանանյան հեռահաղորդակցային ամբողջ ոլորտում:

XS
SM
MD
LG