Հետաքննող լրագրողների միջազգային կազմակերպության հաշվետվության համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու իր ընտանիքը, ինչպես նաև Վրաստանի ամենահարուստ մարդ՝ երկրի ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլին օֆշորային հարկային ապաստաններ են օգտագործել՝ իրենց կարողությունը թաքցնելու նպատակով:
Լրագրողների միջազգային կազմակերպություններից մեկին հաջողվել է ձեռք բերել ֆինանսական գաղտնի տեղեկությունների հսկա մի ծավալ, որի ուսումնասիրությամբ հայտնաբերվել է, որ աշխարհի ամենահարուստ մի շարք անհատներ, իրենց կարողությունը թաքցնելու նպատակով, օֆշորային հարկային ապաստաններում կուտակել են դրամի և այլ ակտիվների հսկա ծավալներ:
«Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցություն» կազմակերպության համաձայն, 15-ամսյա ժամանակահատվածում կազմակերպությունն ուսումնասիրել է «արտահոսքի» միջոցով ստացված մոտ 2,5 միլիոն գրառում, որոնց հիմնական մասը վերաբերվում էր Բրիտանական Վիրջինյան կղզիներին, Կուկի կղզիներին և Սինգապուրին:
Վաշինգտոնից իր գործունեությունն իրականացնող կազմակերպությունը, համագործակցելով ամբողջ աշխարհի իր գործընկերների հետ, եզրակացրել է, որ 130 հազար անհատ և նրանց հետ կապ ունեցող անձինք ստեղծել են 120 հազար օֆշորային ընկերություն և տրաստ՝ 170 պետությունում բնակվող մի շարք մեծահարուստների շահերին ծառայելու նպատակով:
Կազմակերպության համաձայն, իրենց կարողությունը թաքցնելու նպատակով գաղտնի հաշիվներ և ընկերություններ են ստեղծել Ռուսաստանի, Կանադայի, Պակիստանի, Ֆիլիպինների, Ադրբեջանի, Թայիլանդի, Մոնղոլիայի, Միացյալ Նահանգների և այլ պետությունների պետական պաշտոնյաները, վերջիններիս ընտանիքների անդամներն ու նրանց հետ առնչվող անձինք:
«Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցություն» կազմակերպության համաձայն, նրանք «ստացել են հարկային այնպիսի արտոնություններ և գաղտնիության աստիճան, որոնք հասարակ մարդկանց համար պարզապես անհասանելի են»:
Լրագրողների համաձայն, Բրիտանական Վիրգինյան կղզիներում և օֆշորային այլ թաքստոցներում իրենց հաճախորդների համար գաղտնի սկզբունքով աշխատող ընկերություններ ստեղծելու ուղղությամբ աշխատել են այնպիսի ճանաչված ֆինանսական հաստատություններ, ինչպիսիք են «Քլարիդեն», «Յու-Բի-Էս» և «Դոյչե Բանկ» բանկերը:
Հաշվետվության մեջ նշվել է որ օֆշորային ֆինանսական գաղտնապահությունն աշխարհում տարածվում է չափազանց արագ՝ «դառնալով կաշառակերության և ֆինանսական դժվարությունների պատճառը ինչպես հարուստ, այնպես էլ աղքատ երկրներում»: Որպես հայտարարությունը հիմնավորող երևույթ, հաշվետվության մեջ նշվում է միջերկրածովյան հարկային ապաստան Կիպրոսի օրինակը, որտեղ «օֆշորային գումարները վտանգի տակ են դրել երկրի ֆինանսական կայունությունը»: Կիպրոսին անցյալ շաբաթ միջազգային վարկատուները տրամադրել են 13 միլիարդ դոլար ծավալով ֆինանսական օգնություն՝ փրկելու համար այս երկիրը սնանկ ճանաչվելուց:
«Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցության» հաշվետվության մեջ նշել են օֆշորային գոտիներում հաշիվներ ունեցող ունևոր բազմաթիվ անձանց անունները, որոնց թվում են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի անցյալ տարի անցկացված ընտրարշավի գանձապետ Ժան-Ժակ Օգյերը, Ռուսաստանի փոխվարչապետի տիկին Օլգա Շուվալովան, ինչպես նաև Ֆիլիպինների հանգուցյալ բռնապետ Ֆերդինանդ Մարկոսի ավագ դուստր Մարիա Իմելդա Մարկոս Մանոթոքը: