Արդյունաբերապես զարգացած ութ առաջատար երկրների խումբը դատապարտեց Հյուսիսային Կորեային Հարավային Կորեայի նավատորմի նավը խորտակելու համար, նաև կոչ արեց Իրանին` հարգել մարդու իրավունքները:
Նախքան զարգացող երկրների խմբի` Մեծ քսանյակի հանդիպումը` Մեծ ութնյակի անդամ-երկրները հանդիպեցին առանձին: Մեծ ութնյակի առաջնորդների հանդիպման ավարտին կազմվեց հայտարարության նախագիծ: Մեծ ութնյակը վերահաստատեց Իրանի առաջնորդներին արված կոչը` պահանջելով հարգել խոսքի ազատությունը և օրենքի գերիշխանությունը, ինչպես նաև դատապարտեց Հյուսիսային Կորեային Հարավային Կորեայի նավը սուզելու մեջ:
Մեծ քսանյակի հանդիպումը տեղի կունենա ավելի ուշ` Տորոնտոյում:
ԱՄՆ պաշտոնյաների հաղորդմամբ` տնտեսական հզոր տնտեսությունները մոտ են համաշխարհային տնտեսությունը նորից ճգնաժամի մեջ չհայտնվելու համար միջոցառումների համակարգ մշակելու շուրջ համաձայնության:
Կանադայի վարչապետ Ստեֆան Հարփերի հյուրընկալած հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Նախագահ Օբաման հորդորեց այլ երկրներին խթանել տնտեսական աճը, մինչդեռ Եվրոպական երկրների առաջնորդները, Գերմանիայի ղեկավարությամբ` ավելի շեշտը դրեցին բյուջետային պատասխանատվության և ծախսերի կրճատման վրա: Օբամայի մտահոգությունն այն է, որ ծախսերի շեշտակի կրճատումը կզսպի տնտեսական աճը:
Գերմանիայի կանցլեր Մերկելը մերժեց տնտեսական քաղաքականության շուրջ տարաձայնությունների լուրը: Նա ասաց, որ Մեծ ութնյակի քննարկումները հիմնված էին փոխադարձ ըմբռնման վրա:
Պաշտոնյաների հաղորդմամբ` Մեծ քսանյակի հանդիպումների ընթացքում հատկապես ուշադրություն է դարձվելու անվտանգության խնդիրներին, այդ թվում` Իրանի և Հյուսիսային Կորեայի շուրջ մտահոգություններին:
Օբաման առաձին հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերունի, Չինաստանի նախագահ Հու Ջինթաոյի և Հարավային Կորեայի նախագահ Լի Մյունգ-բակի հետ:
Մեծ քսանյակի երկրներին բաժին է ընկնում համաշխարհային տնտեսական արդյունքի 90 տոկոսը և համաշխարհային առևտրի 80 տոկոսը: Մեծ ութնյակի երնկրներից բացի` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտաիայի, Ճապոնիա, Կանադա, Ռուսաստան, Մեծ քսանյակի կազմում են Բրազիլիան, Չինաստանը, Ինդոնեզիան, Մեքսիկան, Արգենտինան, Ավստրալիան, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Հարավային Աֆրիկան, Հարավային Կորեան, Թուրքիան և Եվրամիությունը: