Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը մեղադրել է Արևմուտքին Ուկրաինայի նկատմամբ ճնշման գործադրումը շարունակելու մեջ՝ «չնայած Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման այս պետության հստակ ընտրության»:
«Կիևին հասցեագրվում են Եվրոպայի օգտին ընտրություն կատարելու անհիմն պահանջներ», - ասել է Լավրովը՝ հանդես գալով Ռուսաստանի Դաշնության խորհրդում:
Լավրովը շեշտել է նաև, որ այդ ընթացքում «ինքնիշխան պետությանը իրավունք չեն տալիս ինքնուրույն կողմնորոշվել ստեղծված իրավիճակի մեջ, գործել համապատասխան իր օրենքների և ազգային շահերի»:
«Մեր դիրքորոշման հիմքում ընկած է Ուկրաինայի ժողովրդի ինքնիշխան ընտրությունը», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի իշխանությունները նախօրեին համաձայնություն են տվել Ուկրաինային 15 միլիարդ դոլարի օժանդակություն տրամադրելու, ինչպես նաև մեկ երրորդով Ուկրաինա առաքվող բնական գազի գինը նվազեցնելու մասին:
Այս կապակցությամբ Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը նշել է, որ Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունները «փրկություն» էին Կիևի համար:
«Ի՞նչ էր սպասում Ուկրաինային: Պատասխանն ակնհայտ է՝ սնանկություն և սոցիալական փլուզում: Այդ դեպքում Ուկրաինայի ժողովրդին ամանորյա այսպիսի «նվեր» էր սպասում», - անդրադառնալով Եվրամիության օգտին ընտրությանը՝ ասել է վարչապետ Ազարովը: