Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն «իրավիճակն Ուկրաինայում դուրս է գալիս վերահսկողությունից»:
«Այժմ տեղի են ունենում ջարդեր, ոստիկանության ծառայողների դեմ ուղղված հարձակումներ, հրկիզումներ, կիրառվում է դյուրավառ հեղուկ, պայթուցիկ սարքեր: Սարսափելի է: Այն միանգամայն խախտում է Եվրոպական բոլոր նորմերը», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Արտգործնախարար Լավրովը, բացի այդ, ասել է, թե Մոսկվան «անում է ամեն ինչ՝ իրավիճակը կայունացնելու համար»՝ առանց միջամտելու Ուկրաինայի ներքին գործերին:
Ուկրաինայի պաշտոնյաների համաձայն, մոտ 200 մարդ, որոնցից կեսը՝ ցուցարարներ, վնասվածքներ են ստացել երկրի մայրաքաղաք Կիևում կիրակի օրը սկսված բախումների ընթացքում:
Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հանդիպում էր ունեցել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, որը կարգադրել էր երկրի անվտանգության գծով խորհրդական Անդրիյ Կլյուևին ստեղծել աշխատանքային խումբ՝ ընդդիմության բողոքներն ուսումնասիրելու համար: Կլիչկոն սակայն երկուշաբթի օրն ասել էր, թե ընդդիմությունը չի մասնակցելու բանակցություններին, եթե Յանուկովիչն անձամբ չմասնակցի դրանց:
ԱՄՆ-ի Հեռարձակման կառավարիչների խորհուրդը, որի կազմում գործում են բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Ամերիկայի Ձայն»-ը, իր զայրույթն է արտահայտել Կիևում ոստիկանության ծառայողների կողմից լրագրողների ուղղությամբ իրականացված դաժան հարձակման կապակցությամբ, որի հետևանքով վնասվածքներ են ստացել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Դմիտրո Բարկարն ու օպերատոր Իհոր Իսխակովը:
Լրագրողները ծեծի են ենթարկվել Կիևում երկուշաբթի օրը տեղի ունեցող ցույցերը լուսաբանելու ժամանակ: Ուկրաինայի ոստիկանության «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման ծառայողները հարվածներ են հասցրել նաեւ նրանց գլխին: