Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզիչ չի համարել Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանին Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ներկայացված ապացույցները:
Լավրովը, բացի այդ, սեպտեմբերի 2-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի աշխատողների հետ անցկացված ավանդական հանդիպման ընթացքում նշել է, թե իրեն «զարմացրել» է ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի կողմից արված հայտարարության բնույթը:
«Ինձ համար տարօրինակ էր լսել իմ բարեկամ և գործընկեր, ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի խոսքերն այն մասին, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին ներկայացրել է անհերքելի ապացույցներ այն մասին, որ Բաշար ալ-Ասադի վարչակարգը քիմիական զենք է կիրառել, իսկ ռուսաստանցիները գիտակցաբար հրաժարվել են այս փաստն ընդունելուց», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Լավրովի համաձայն, ԱՄՆ-ը Ռուսաստանին տրամադրել է տեղեկություններ, որոնք որևէ «կոնկրետ բան չեն պարունակում»:
«Այնտեղ կան բազմաթիվ անհամապատասխանություններ և անհեթեթություններ», - ասել է Լավրովը՝ հավելելով, թե «այնտեղ փաստեր չկան», և եզրակացնելով, որ չկա նաև «միջազգային համագործակցության համար» որևէ առիթ:
Ռուսաստանի արտգործնախարարը, բացի այդ, պատշաճ չի համարել այն, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառումն ապացուցող տվյալների նկատմամբ շարունակվի գաղտնիության ռեժիմ կիրառվել:
«Եթե իսկապես կան ինչ-որ հույժ գաղտնի տեղեկություններ, ապա, ըստ էության, արդեն ժամանակն է հանել այս գաղտնիությունը: Խոսքը գնում է պատերազմի և խաղաղության մասին: Գաղտնիություն խաղալն այս դեպքում, ըստ էության, պատշաճ չէ», - եզրակացրել է Լավրովը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի չնայած Միացյալ Նահանգների կողմից ավելի վաղ տրամադրված բոլոր տեղեկությունների «ռուսները պարզապես նախընտրել են ոչնչի չհավատալ»:
«Մենք ավելի վաղ առաջարկել էինք այս թեմայի շուրջ ռուսների համար ճեպազրույց անցկացնել: Ավելին՝ մենք Ռուսաստան ուղարկել ենք մարդկանց, ովքեր հետները տարել են ապացույցներ այն մասին, ինչը մենք այսօր քննարկել ենք: Եվ նրանք որոշում են կայացրել, և կցանկանայի շեշտել՝ որոշում են կայացրել, դրանց չհավատալու, կամ առնվազն դրանք հրապարակայնորեն չընդունել մասին: Կարծում եմ՝ այս դեպքում վկայություններն ավելի քան համոզիչ կլինեն: Եթե Ռուսաստանի նախագահը դրանք անտեսելու մասին որոշում կայացնի, ապա դա իր ընտրությունը կլինի», - ասել է արտգործնախարար Քերին՝ հավելելով, թե հույս ունի, որ «ռուսները վերջ ի վերջո կընդունեն, որ Ասադը հատել է գիծը»: