Մատչելի հղումներ

Լավրով. «Ճգնաժամին լուծում պետք է տա Սիրիայի ժողովուրդը»


Թուրքիան ռազմական տեխնիկա է տեղափոխել Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Սիրիայում շարունակվող ճգնաժամին լուծում պետք է գտնի Սիրիայի ժողովուրդը, և որ Ռուսաստանը չի սատարում օտարերկրյա որևէ միջամտություն:

Այս հայտարարությամբ Լավրովը հանդես է եկել շաբաթ օրը Ժնևում կայանալիք հանդիպումից ընդառաջ, որի ընթացքում աշխարհի տերությունները քննարկելու են միջազգային հանձնակատար Քոֆի Անանի խաղաղության ծրագիրը:

«Ժնևյան հանդիպումը նպատակ է հետապնդում մշակել Քոֆի Անանի ծրագրին սատարելու միջոցներ և պետք է սահմանի պայմաններ՝ բռնության դադարեցման և Սիրիայում համազգային երկխոսության ծավալման համար, այլ ոչ թե նախանշի այս երկխոսության բովանդակությունը», - ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ Ժնևում կայանալիք հանդիպմանը մասնակցելու համար Սիրիայի դաշնակից Իրանին չհրավիրելը «սխալ էր»՝ այս երկիրն անվանելով «ստեղծված իրավիճակում ազդեցիկ կողմ»: Սակայն հրավիրվածների ցուցակում չկա նաև Սաուդյան Արաբիան, որը սատարում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ հանդես եկող ուժերին:

Այս ընթացքում Թուրքիան, Սիրիայի կողմից ռազմական իր օդանավերից մեկը խփելուց մոտ մեկ շաբաթ անց, հինգշաբթի օրը ռազմական տեխնիկա է տեղափոխել սահմանամերձ շրջաններ: Երկրի իշխանությունների համաձայն, մի քանի շրջան ռազմական տեխնիկայի տեղափոխությունը «նախազգուշական քայլ է»:
XS
SM
MD
LG