Մատչելի հղումներ

Լավրով. «Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու հավանականությունը բարձր է»


«Իրանի արտգործնախարարի հետ բանակցությունները հաստատել են, որ բազում տարիներ անց առաջին անգամ աշխարհի վեց տերություններն ու Թեհրանը պատրաստ են ոչ միայն ներկայացնել իրենց դիրքերը, որոնք նախկինում հիմնականում չէին համընկնում, այլև գտնել փոխզիջում գալու համար հնարավորություններ»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի համաձայն, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու հավանականությունը բարձր է, քանի որ հիմնական բոլոր կետերի շուրջ արդեն իսկ ձեռք է բերվել համաձայնություն, և այժմ դրանք անհրաժեշտ է պարզապես փաստաթղթավորել:

«Մեր ընդհանուր տպավորությունն այն է, որ այժմ ստեղծվել է շատ լավ հնարավորություն, որը չպետք է բաց թողնել: Իրանի արտգործնախարարի հետ բանակցությունները հաստատել են, որ բազում տարիներ անց առաջին անգամ աշխարհի վեց տերություններն ու Թեհրանը պատրաստ են ոչ միայն ներկայացնել իրենց դիրքերը, որոնք նախկինում հիմնականում չէին համընկնում, այլև գտնել փոխզիջում գալու համար հնարավորություններ», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Լավորվի հայտարարությունից օրեր առաջ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքի հասնելու հնարավորության մասին լավատեսություն է արտահայտել նաև Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին:

Իրանի արտգործնախարարի լավատեսությունը կիսել է նաև իր անունը հրապարակելուց հրաժարված ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկը, որի համաձայն «շատ հնարավոր է», որ համաձայնության հասնելն իրականություն կդառնա: ԱՄՆ-ի պաշտոնյան սակայն զգուշացրել է, որ «դեռևս անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել բավականին բարձ խնդիրների շուրջ»:
XS
SM
MD
LG