Մատչելի հղումներ

Ցրվելու է Լատվիայի խորհրդարանը


Ցրվելու է Լատվիայի խորհրդարանը
Ցրվելու է Լատվիայի խորհրդարանը

Լատվիայում անցկացված հանրաքվեի արդյունքում քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկել է երկրի խորհրդարանը ցրելու առաջարկի օգտին, որի նպատակը նրանց խոսքերով, երկրում տարածված կաշառարությանը եւ կառավարության ու բիզնեսի առաջնորդների միջեւ սերտ կապերին վերջ տալն է։

Վարչապետ Վալդիս Դոմբրովսկին ասել է, թե ինքը եւս քվեարկել է խորհրդարանը ցրելու օգտին, ավելացնելով, թե այն կլինի նոր խորհրդարանում կարգ ու կանոնին աջակցելու մի մեծ հնարավորություն։

Խորհրդարանը ցրելու առաջարկը մայիս ամսին ներկայացրել էր Լատվիայի նախկին նախագահ Վալդիս Զատլերսը, երբ օրենսդիր մարմնի մի շարք անդամներ կասեցրել էին իրենց գործընկերներից մեկի նկատմամբ կաշառակերության շուրջ հետաքննություն սկսելու որոշումը։

Զատլերս ասել է, թե իր վերընտրության հնարավորությունները կարող են փոքրանալ, սակայն ինքը պարտավոր էր իր լուման ներդնել կաշառարության ընթացքը կասեցնելու գործում։ Նա այժմ հիմնում է քաղաքական մի նոր կուսակցություն։

Լատվիայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն սեպտեմբեր ամսին։

XS
SM
MD
LG