Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության շուրջ բանաձև ընդունելուն անդրադարձել է «Լոս Անջելես Թայմս» ամերիկյան պարբերականը, որի «Կալիֆորնիայի օրենսդիրներն իրենց ուշադրությունը նահանգից դեպի Կովկաս են սևեռել» հոդվածում մեջ է բերված բանաձևի հեղինակ Մայք Գաթոյի խոսքը, որի համաձայն «բանաձևը պարզ միջոց է՝ աջակցություն արտահայտելու համար այն ժողովրդին, որը որդեգրել է ժողովրդավարության և ինքնորոշման նույն արժեքները, որոնք սատարում ենք մենք՝ ամերիկացիներս»:
Հոդվածում մեջ է բերվում նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևելյան տարածաշրջանի գրասենյակի նախագահ Նորա Հովսեփյանի խոսքը, որն ասել է, որ «որպես ամերիկացիներ, մենք ունենք մարդու իրավունքներն ամենուրեք, նույնիսկ աշխարհի հեռավոր մասերում պաշտպանելու բարոյական պարտավորություն, որի հիմքում ընկած է մեր սեփական խիզախ պատմությունը»:
Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի կողմից Արցախի անկախությունը սատարող համատեղ թիվ AJR 32 բանաձևը, ըստ պարբերականի, «խիստ կողմնակալ և փաստացիորեն սխալ» է գնահատել Ամերիկայի ադրբեջանական խորհրդի (AAC) նախագահ Իսմայիլ Ռուսթամովը:
«Արդյո՞ք հեղինակը գիտակցում է, որ այս բանաձևի ընդունումը վնաս է հասցնում հակամարտության խաղաղ կարգավորման: Արդյո՞ք նա ցանկանում է պատերազմ առաջացնել», - հարցնում է Ռուսթամովը:
«Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալի գնահատմամբ, ըստ պարբերականի, այս հարցի շուրջ Կալիֆորնիայի օրենսդրական մարմնի կողմից անդրադարձ կատարելը «անշուշտ տարօրինակ է. նահանգի խորհրդարանը որոշում է կայացնում ԱՄՆ-ի կառավարության արտաքին քաղաքականության շուրջ՝ սփյուռքահայ համայնքի տեսքով տեղական քաղաքական գործիչների կողմից գործադրվող ճնշման պատճառով»:
«Լոս Անջելես Թայմս»-ի փոխանցմամբ՝ դը Վաալն ասել է, թե քիչ է հավանական, որ բանաձևը որևէ ազդեցություն գործի այս խնդրի շուրջ ԱՄՆ-ի դիվանագիտական դիրքորոշման վրա՝ հավելելով, որ «եթե բանաձևն օգտակար չլինի, ապա այն պատճառով, որ սնուցում է հայկական լոբբիի մասին ադրբեջանցիների մոտ առկա չափազանցված պարանոյան»:
«Բանաձևը խորհրդանշական է, և այն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը սատարելու մասին: Բանաձևը սակայն, որի տարբերակներն ընդունվել են մի քանի այլ նահանգներում, այդ թվում՝ Լուիզիանայում և Ռոդ Այլենդում, շեղվում է ԱՄՆ-ի արտգործնախարարության կարծիքից հատկապես զգալի ժամանակ՝ հաշվի առնելով Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող խռովությունները », - գրում է «Լոս Անջելես Թայմս»-ը՝ անդրադառնալով Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության շուրջ թիվ AJR 32 բանաձևի ընդունման հանգամանքին: