Մատչելի հղումներ

Ղրղըզստանում որոշվել է խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը


Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է, որ երկրում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են ս.թ. հոկտեմբերի 10-ին:

Ընտրությունների անցկացման արդյունքում Կենտրոնական Ասիայում ստեղծվելու է առաջին խորհրդարանական ժողովրդավարական երկիրը:

Հունիսին անցկացված հանրաքվեի արդյունքում քվեարկողների ճնշող մեծամասնությունը կողմ էր քվեարկել նոր սահմանադրության ընդունմանը, ինչը հիմք է ստեղծել հոկտեմբերին կայանալիք ընտրությունների համար: Պաշտոնյաները հայտնել են, որ ընտրողների ավելի քան 90 տոկոսը սատարել էր այն միջոցները, որոնք խորհրդարանին ավելի մեծ լիազորություններ են տալիս:

Երկրի ժամանակավոր կառավարությունը կայուն իրավիճակ պահպանելու ջանքեր է գործադրում այն ժամանակից, երբ ապրիլին արյունալի ապստամբության հետևանքով պաշտոնանկ էր արվել երկրի նախկին նախագահ Քուրմանբեկ Բաքիևը: Հունիս ամսին երկրի հարավում տեղի ունեցած ազգամիջյան բախումների հետևանքով զոհվել էր 350 մարդ:

Ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթումբաևան ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը, որը նա զբաղեցնելու է մինչև 2011 թվականի վերջը:

XS
SM
MD
LG