Մատչելի հղումներ

Ղրղըզստանում ձերբակալվել է տասը մարդ՝ ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեղադրանքներով


Ղրղըզստանում ձերբակալվել է տասը մարդ՝ ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեղադրանքներով
Ղրղըզստանում ձերբակալվել է տասը մարդ՝ ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեղադրանքներով

Ղրղըզստանի անվտանգության ուժերը ձերբակալել են երկրում նախագահական ընտրություններին նախորդող ընտրարշավի ընթացքում ահաբեկչական հարձակումների նախապատրաստման մեջ կասկածվող առնվազն տասը մարդ:

Երկրի իշխանությունները երկուշաբթի օրը հայտնել են, որ ձերբակալություններն իրականացվել են վերջին մի քանի օրվա ընթացքում Ղրղըզստանի հարավային մի քանի քաղաքում իրականացված անվտանգության միջոցառումների ընթացքում:

Ոստիկանության կողմից հրապարակված տեղեկությունների համաձայն, շաբաթ օրը ոստիկանության ուժերի կողմից իրականացված գործողությունների արդյունքում ոչնչացվել է մարդատար միկրոավտոբուսի 15 ուղևորների պատանդ վերցրած և արտասահման փախուստի դիմել ցանկացող ծայրահեղականներից մեկը, որը ստիպել է միկրոավտոբուսի վարորդին ուղևորվել Օշ քաղաք, որտեղ և ոչնչացվել է դիպուկահարի կողմից բացված կրակից:

Պատանդ վերցրած ծայրահեղականը ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության կողմից ահաբեկչական համարվող «Մահմեդական ջիհադի միություն» խմբավորման անդամներից մեկն էր:

Ղրղըզստանում կայանալիք նախագահական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 30-ին:

XS
SM
MD
LG