Մատչելի հղումներ

Միջազգային նվիրատուները Ղրղըզստանին կնվիրաբերեն 1,1մլրդ դոլար


Միջազգային նվիրատուները Ղրղզստանին կտրամադրեն 1,1 մլրդ դոլարի օգնություն երկիրը ազգամիջյան բռնությունների հետեւանքներից վերականգնելու համար։

Բիշքեքում անցկացված համաժողովի ժամանակ նվիրատու կազմակերպությունների ներկայացուցիչները հայտնեցին, որ Ղրղըզստանի կստանա խոստացած օգնությունը հաջորդ 30 ամիսների ընթացքում։

Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթումբաեվան հայտնեց, որ Օշ եւ Ջալալաբադ քաղաքների

ավերակների վերականգնման համար կպահանջվի 350 մլն դոլար։ Սակայն տնտեսական վերականգնման համար անհրաժեշտ են ավելի մեծ գումարներ։

Ղրղզստանում քաղաքական անկայունությունը սկսվել էր ապրիլ ամսին նախագահ Կուրմանբեք Բաքիեւին իշխանազուրկ անելուց հետո։

XS
SM
MD
LG