Ականատեսների եւ մարդու իրավունքների պաշտպանների հավաստմամբ, շուրջկալն իրագործել են երկրի ոստիկանական ուժերը։
Ղրղըզ պաշտոնյաները տեղեկացնում են, որ ուզբեկներով բնակեցված Նարիման գյուղի շուրջկալի նպատակը կասկածյալ հանցագործների եւ զենք հայտնաբերելն է եղել։
Մարդու իրավունքների պաշտպան խմբերը հայտարարում են, որ շուրջկալը պատասխան հարված էր Օշ քաղաքի մոտ մի ոստիկանի սպանությունից հետո։
Օշ եւ Ջալալաբադ քաղաքներում էթնիկ ղրղըզների եւ ուզբեկների միջեւ հունիսի 10-ին սկսված բախումների արդյունքում զոհվել է 2,000 մարդ։
Ղրղըզստանի պաշտոնյաները նշել են, որ նոր սահմանադրության քննարկման հանրաքվեն կկայանա ծրագրվածի համաձայն՝ հունիսի 27-ին, չնայած երկրում շարունակվող արտակարգ իրավիճակին։