Մատչելի հղումներ

37 մարդ սպանվել եւ 500 ուրիշներ վիրավորվել են Ղրղըզստանի խռովություններում


Ղրղըզստանի ժամանակավոր նախագահ Ռոզա Օթունբաեւան հանդարտության կոչ է արել ազգային փոքրամասնությունների միջեւ տեղի ունեցած բռնություններից հետո, որոնց հետեւանքով սպանվել է 37 եւ վիրավորվել՝ 500 մարդ։

Ղրղըզստանի ժամանակավոր նախագահ Ռոզա Օթունբաեւան հանդարտության կոչ է արել ազգային փոքրամասնությունների միջեւ տեղի ունեցած բռնություններից հետո, որոնց հետեւանքով սպանվել է 37 եւ վիրավորվել՝ 500 մարդ։

Ուզբեկներով բնակեցված թաղամասերում այրվել են մի քանի տներ եւ Օշ քաղաքում հինգշաբթի օրը բախումներ են սկսվել ղրղըզ եւ ուզբեկ խմբերի միջեւ։

Այդ տարածաշրջանը դեռեւս գտնվում է ապրիլի 7-ին իշխանությունից դուրս մղված նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի ազդեցության տակ։

Ժամանակավոր կառավարությունը Օշում եւ մոտակա շրջաններում արտակարգ իրավիճակ էր հայտարարել, երբ խռովարարները սկսել էին ջարդել պատուհանները, թալանել խանութներն ու այրել մեքենաները։ Իշխանությունները այդ շրջան են ուղարկել զրահապատ մեքենաներ եւ հաստատել պարետային ժամ։

Ժամանակավոր կառավարության նախագահ Օթունբաեւան լրագրողների Բիշկեկում հայտնել է, թե խռովությունները հրահրվում են տարբեր հատվածախմբերի կողմից, երկիրը ապակայունացնելու նպատակով։

XS
SM
MD
LG