Իրանի ոստիկանությունը ձերբակալել է քրդերի իրավունքները պաշտպանող կազմակերպության խոսնակին, ով պաշտպանել էր քուրդ ընդդիմադիր գործիչների գնդակահարությունը դատապարտող իրանցիներին։
Իրանցի լրագրողի խոսքերով (ով, ի դեպ, խնդրել էր Ամերիկայի Ձայնի քրդական բաժնին չբացահայտել իր անունը), ոստիկանությունը ձերբակալել էր Իջիալ Գաուամին ուրբաթ օրը Իրանի քրդաբնակ հատվածում։ Գաուվամին Քրդստանի մարդու իրավունքների կազմակերպության խոսնակն է։
Այս ամիս ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ մահապատժի էր ենթարկել ընդդիմադիր 5 գործիչների, որոնցից չորսը քրդեր են եղել։
Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել էր, որ 4 քուրդ գործիչները քրդական PJAK խմբավորման անդամներ են։ Խմբավորում, որը Իրանի կառավարությունը համարում է ահաբեկչական։ Իրանի պետական հեռուստաընկերության տվյալներով, ձերբակալվածներից 5-րդը միապետական խմբավորման անդամ է, ով 2008 ին իբր փորձել է ահաբեկչական պայթյուն իրագործել ։
Մահապատիժները բողոքի ալիք էին բարձրացրել մարդու իրավունքների պաշտպան խմբերի շրջանում։
Իրանի Քրդվան գավառի բնակիչները մահապատիժների դեմ իրենց բողոքը արտահայտել էին հինգշաբթի օրը սկսած համընդհանուր գործադուլի միջոցով։