Մատչելի հղումներ

Իրաքի քրդերը բողոքում են քրդական դրոշը հանելու մասին որոշման դեմ


Իրաքի քրդերը բողոքում են քրդական դրոշը հանելու մասին որոշման դեմ
Իրաքի քրդերը բողոքում են քրդական դրոշը հանելու մասին որոշման դեմ

Իրաքի Խանաքին քաղաքում հարյուրավոր քրդեր դուրս են ելել փողոցներ՝ բողոքելով այստեղ պետական շենքերի վրա քրդական դրոշի տեղադրումն արգելելու մասին որոշման դեմ։

Մայրաքաղաք Բաղդադից 14Օ կմ հեռավորության վրա գտնվող Խանաքինը իրենց պատմական քաղաքն են համարում ե՛ւ քրդերը ե՛ւ արաբները։ Այս գավառը, որտեղ գտնվում է քաղաքը, հանձնված է Բաղդադի կենտրոնական կառավարությանը, սակայն ունի մեծ թվով քուրդ ազգաբնակչություն, որոնք նախընտրում են այն կցել երկրի հյուսիսում գտնվող քրդական ինքնավար հատվածին։

Իրաքի կառավարության խոսնակն ասել է, թե վիճահարույց հատվածում քրդական դրոշ բարձրացնելու հանգամանքը հակասում է սահմանադրությանը, ինչի հետեւանքով, ըստ նրա, կարող է առաջ գալ լարվածություն։

Քաղաքը չի ենթարկվում քրդական դրոշն իջեցնելու հրահանգին եւ այս պահին էլ պետական շենքերի, խանութների եւ ավտոմեքենաների վրա ծածանվում են քրդական դրոշները։

XS
SM
MD
LG