Մատչելի հղումներ

Քուրդ օրենսդիրները բոյկոտել են Թուրքիայի խորհրդարանի աշխատանքը


Քուրդ օրենսդիրները բոյկոտել են Թուրքիայի խորհրդարանի աշխատանքը

Քուրդ օրենսդիրները երեքշաբթի օրը որոշել են բոյկոտել Թուրքիայի խորհրդարանի աշխատանքը` արտահայտելով իրենց բողոքն ազգությամբ քուրդ նորընտիր պատգամավորին իր տեղից զրկելու դեմ որոշման դեմ:

Թուրքիայի խորհրդարանի նոր կազմի նիստը նախատեսված է մեկնարկել գալիք երեքշաբթի օրը՝ հունիսի 28-ին: Անցյալ շաբաթ անցկացված ընտրությունների արդյունքներով քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը զբաղեցրել է երկրի խորհրդարանի 550 տեղերից 36-ը:

Թուրքիայի ընտրական խորհուրդը Հաթիփ Դիքլին զրկել է խորհրդարանում իր տեղից այն հիմքով, որ նա գտնվում է բանտարկության մեջ՝ հօգուտ «Քրդստանի աշխատավոր կուսակցություն» անօրինական համարվող կազմակերպության օգտին քարոզչական գործունեություն իրակնացնելու հետ կապված մեղադրանքներով:

Խորհրդարանում Դիքլի տեղը շնորհվել է Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորներից մեկին:

XS
SM
MD
LG