Դեմիրտասը Թուրքիայի Անատոլիա լրատվական գործակալությանը հայտնել է, թե ցուցարարները Բիսմիլում բողոքել են հունիսի խորհրդարանական ընտրություններում առաջադրված 12 թեկնածուների մասնակցությունը արգելելու իշխանությունների որոշման դեմ։ Այդ թեկնածուներից 7-ը Քրդական խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության անդամներ են։
Ականատեսների վկայությամբ, ոստիկանությունը կրակ է բացել, երբ ցուցարարները տնային պատրաստության ռումբեր են նետել անվտանգության ուժերի վրա։
Նախագահ Աբդուլա Գյուլը Դեմիտրասին հրավիրել է խորհրդակցությունների Անկարայի իր բնակարանում, ջանալով թուլացնել քուրդ թեկնածուների մասնակցության արգելման հետ կապված լարվածությունը։ Սակայն Դեմիրտասը հայտարարել է, թե ներկա պայմաններում ի վիճակի չէ այդ տեսակցության համար ճանապարհորդել։