Մատչելի հղումներ

Սերբիան ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովին է ներկայացրել նոր բանաձեւ Կոսովոյի վերաբերյալ


Սերբիայի բանաձեւը առաջարկել է երկխոսություն սկսել Կոսովոյի հարցով, սակայն ոչինչ չի նշել բանակցությունները վերսկսելու մասին

Սերբիան ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովին է ներկայացրել Կոսովոյի շուրջ նոր երկխոսություն սկսելու մի բանաձեւ, սակայն որեւէ կոչ չի արել իր նախկին գավառի կարգավիճակի շուրջ բանակցությունները վերսկսելու մասին։

Փոխարենը, Սերբիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Բելգրադը ցանկանում է, որ ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովը երկու կողմերին հորդորի, որ ՛՛ խաղաղ երկխոսության միջոցով փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնեն իրենց խնդիրներին՝՝։

Սերբիայի ներկայացրած բանաձեւը հետեւում է Արդարադատության միջազգային դատարանի այն որոշմանը, թե Կոսովոյի անկախության 2008 թվականի հայտարարությունը միջազգային օրենքը չի խախտում։

Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը անմիջապես հայտարարել էր, թե Սերբիան ամեն կերպ կփորձի վերատիրանալ Կոսովոյին՝ օգտագործելով իր տրամադրության տակ առկա բոլոր խաղաղ եւ օրինական միջոցները։

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայից փոխվարչապետ Հաջրեդին Կուքին Ամերիկայի Ձայնի ալբանական բաժնին հայտնել է, թե Սերբիայի բանաձեւի նախագիծը չի օգնում երկու հարեւանների միջեւ լավ հարաբերություններ ստեղծելու ջանքերին։

XS
SM
MD
LG