Կոսովոյում իշխանության գլուխ կանգնած կուսակցությունը, որը գլխավորում է վարչապետ Հաշիմ Թաչին, հայտարարել է երկրում անցկացված խորհրդարանային ընտրություններում իր հաղթանակի մասին:
Ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների համաձայն, «Կոսովոյի ժողովրդավարական կուսակցությունը» առաջատար դիրքեր է զբաղեցնում՝ հավաքելով ընտրողների ձայների 30 տոկոսը, մինչդեռ կուսակցության հիմնական մրցակից «Կոսովոյի ժողովրդավարական լիգա»-ն հավաքել է ձայների 25 տոկոսը: Պաշտոնական տվյալների համաձայն, Կոսովոյում անցկացված ընտրություններին մասնակցել է ընտրողների 43 տոկոսը:
Վարչապետ Թաչին, որն ըստ էության երրորդ անգամ կզբաղեցնի Կոսովոյի վարչապետի պաշտոնը, երկուշաբթի օրը Պրիշտինայում ունեցած իր ելույթի ընթացքում ասել է, որ Կոսովոյի ժողովուրդը պետք է հպարտանա երկրում անցկացված ընտրություններով:
«Կոսովոն պետք է հպարտանա ընտրություններով, և Կոսովոն հպարտ է: Դրանք ընտրություններ էին, որոնք կենտրոնացած էին մեր քաղաքացիների վրա: Դրանք ընտրություններ էին, որտեղ քաղաքացիներն ինքներն են ընտրել այն պետությունը, որտեղ ցանկանում են ապրել: Այս ընտրությունները ժողովրդավարական էին, ազնիվ և ազատ», - ասել է Կոսովոյի վարչապետ Թաչին:
Նախկին զինյալ Հաշիմ Թաչին Կոսովոյի կողմից Սերբիայից 2008 թվականին ձեռք բերված անկախությունից հետո երկիրը ղեկավարած միակ առաջնորդն է:
Կոսովոյի վարչապետի համաձայն, հաջողությամբ անցկացված ընտրությունները ուղերձ են Եվրոպային այն մասին, որ Կոսովոն ժողովրդավարական պետություն է:
Կոսովոն Եվրամիության անդամ դառնալու հավակնություն ունի, սակայն երկրում տնտեսությունը զարգանում է չափազանց դանդաղ: Երկրում գործազրկությունը կազմում է 35 տոկոս, շատ լուրջ է կոռուպցիայի հետ կապված իրավիճակը: