Մատչելի հղումներ

Նռնակ է նետվել Կոսովոյում սերբ ցուցարարների վրա


Կոսովոյի սերբերի կողմից անցկացված բողոքի մի ցույցի ժամանակ ռումբի պայթյունից զոհվել է մեկ, վիրավորվել 11 մարդ։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ խառն ազգաբնակչություն ունեցող Միտրովիցա քաղաքում ինչ որ մեկը նռնակ է նետել ցուցարարների մոտավորապես 1ՕՕՕ հոգուց բաղկացած խմբի վրա։ Սերբերը բողոքում էին այստեղ պետական մի շենքի բացման դեմ, որը նրանց կարծիքով, ներկայացնում է Կոսովոյի միայն սերբ մեծամասնությանը։

Սերբիայի պաշտոնատար անձինք հայտարարում են, որ այս հարձակման նպատակը Սերբիային սադրելն է, ու այդ եղանակով տարածաշրջանում անկայունություն հաստատելը։ Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը Կոսովոյում գտնվող միջազգային առաքելությանն է հղել կարգ ու կանոն հաստատելու կոչ։

Եւրոպական Միությունը ներկայացնող առաքելությունն իր հերթին ցավակցություն է հայնտել զոհված ցուցարարի ընտանիքին։

Միտրովիցան ալբանացիների եւ սերբերի միջեւ է բաժանվել 2ՕՕ8 թվականին Սերբիայից Կոսովոյի անկախանալուց ի վեր։

Սերբիան այն երկրների շարքում է, որոնք չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը։

XS
SM
MD
LG