Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան հրետանային կրակ է արձակել ռազմական բանակցությունների նախօրեին


Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի խոսքերով, երկուշաբթի օրը Հյուսիսային Կորեան հրետանային կրակ է արձակել երկրի առափնյա ջրերի ուղղությամբ:

Այժմ դեռ հայտնի չէ, թե քանի կրակոց է արձակվել, և թե որքան մոտ են դրանք եղել հարևան երկրների միջև վեճի առարկա հանդիսացող`Դեղին ծովով անցնող սահմանին:

Դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի գլխավորած ՄԱԿ-ի զորքերի հրամանատարության գնդապետների միջև բանակցությունների նախօրեին, որոնք տեղի են ունենալու ապառազմականացված գոտում: Բանակցությունների նպատակն է` նախապատրաստել երկու երկրների զինված ուժերի գեներալների միջև հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է հետզհետե աճող լարված իրավիճակը:

Երկուշաբթի օրը Հարավային Կորեան պահանջել է, որ Հյուսիսն ազատ արձակի կիրակի օրը բռնագրավված նավը և նավի 7 հոգուց բաղկացած անձնակազմը:

Վերամիավորման հարցերով Հարավային Կորեայի նախարարության խոսնակ Չուն Հե-սունգը հայտնել է, որ Փխենյանը Սեուլին չի ուղարկել որևէ տեղեկատվություն ձկնորսների մասին:

XS
SM
MD
LG