Վիտալի Կլիչկոն հրաժարվել է Ուկրաինայում այս տարվա մայիսին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում երկրի նախագահի պաշտոնի համար պայքարելուց:
Կլիչկոն այսպիսով կանգնել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարներից մեկի՝ 48-ամյա միլիարդատեր Պետրո Պորոշենկոյի կողքին, որն արդեն իսկ հաստատել է նախագահական ընտրապայքարում մասնակցելու իր մտադրությունը:
Պորոշենկոն եղել է «Եվրոմայդան»-ի ամենաազդեցիկ և ամենահարուստ կողմնակիցներից մեկը:
Կլիչկոն հորդորել է իր գլխավորած «Ուդար» կուսակցության կողմնակիցներին սատարել Պորոշենկոյին՝ միաժամանակ նշելով, որ նախատեսում է իր թեկնածությունը դնել Կիևի քաղաքապետի ընտրություններում:
Ուկրաինայի ղեկավարի պաշտոնի համար ընտրապայքարում մասնակցելու մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Նախագահական ընտրություններում Տիմոշենկոյի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվել է իր «Բատկիվշչինա» կուսակցության կողմից:
Ուկրաինայում նախընտրական պայքարն այսպիսով, որոշ կարծիքների համաձայն, հիմնականում կվերածվի Պետրո Պորոշենկոյի և Յուլիա Տիմոշենկոյի միջև ընտրապայքարի:
Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մասին փաստաթղթեր ներկայացրել են նաև «Սվոբոդա» համաուկրաինական միավորման առաջնորդ Օլեհ Տյագնիբոկը և «Աջ սեկտոր»-ը գլխավորող Դմիտրո Յարոշը:
Նրանցից բացի, Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար ընտրապայքարում կմասնակցեն Խարկովի մարզպետարանի նախկին ղեկավար Միխայլո Դոբկինը, Ուկրաինայի նախկին փոխվարչապետ Յուրի Բոյկոն, երկրի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ռենատ Կուզմինը, գործարար Վադիմ Ռաբինովիչը, նախկին փոխվարչապետ, «Տարածաշրջանների կուսակցությունից» պատգամավոր Սերհիյ Տիգիպկոն, ինչպես նաև «Ուկրաինայի ինտերնետ-կուսակցության» ղեկավարի առաջին տեղակալը, որն իրեն «Դարթ Վեյդեր» է անվանում: