Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամին ասել է, թե այս ուրբաթ օրը կայանալիք նախագահական ընտրություններում կսատարի չափավոր հայացքներին հարող թեկնածու Հասան Ռովհանիին:
Իրանում բարեփոխումների ջատագովները նույնպես կոչ են անում քվեարկել Արեֆի Ռովհանիի օգտին:
Խաթամիի կողմից երեքշաբթի օրն արված հայտարարությունից առաջ ընտրապայքարից իր թեկնածությունը հանել էր բարեփոխումների ջատագով թեկնածու Մոհամադ Ռեզա Արեֆը: Արեֆն ասել է, թե հանել է իր թեկնածությունն այն բանից հետո, երբ ստացել է իրեն հասցեագրված Խաթանիի նամակը, որտեղ վերջինս նշել էր, թե Արեֆի կողմից ընտրապայքարի շարունակությունը «ողջամիտ չի լինի»:
Արեֆը Իրանի նախագահի արդեն երկրորդ թեկնածուն է, որը դուրս է եկել ընտրապայքարից այս շաբաթվա ընթացքում: Իրանի ընտրապայքարը երկուշաբթի օրը լքել էր պահպանողական Ղոլամ Ալի Հադադ Ադելը, ինչի արդյունքում երկրի ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեջադին փոխարինելու համար այժմ պայքար մղող թեկնածուների թիվը հասել է վեցի:
Իրանում նախագահի թեկնածուների ցուցակը, որտեղ գերիշխող դիրք են զբաղեցնում երկրի Գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիին հավատարիմ գերպահպանողական թեկնածուները, հաստատվել է հոգևորականներից և իրավաբաններից կազմված Պահակազորի խորհրդի կողմից:
Իրանի սահմանադրության համաձայն, ներկայիս նախագահ Ահմադինեջադը պաշտոնավարման երկու ժամկետն ամբողջացնելուց հետո չի կարող իր թեկնածությունը դնել երրորդ ժամկետի համար: