Մատչելի հղումներ

Քերին Մերձավոր Արևելքում Սիրիայի շուրջ բանակցություններ կանցկացնի


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կասկած է արտահայտել այս հարցի շուրջ, թե արդյոք ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից համաժողով անցկացնելու վերաբերյալ նոր նախաձեռնությունը կնպաստի հակամարտության դադարեցման

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին երկուշաբթի օրը կայցելի Մերձավոր Արևելքի պետություններ՝ Սիրիայի հարցով խաղաղության համաժողովի կազմակերպման շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սակայն կասկած է արտահայտել այս հարցի շուրջ, թե արդյոք ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից համաժողով անցկացնելու վերաբերյալ նոր նախաձեռնությունը կնպաստի հակամարտության դադարեցման: Նրա համաձայն, առկա է շփոթություն քաղաքական լուծման և ահաբեկչության միջև:

«Ամենասկզբից մենք ասել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ վարելու Սիրիայի ներսում և երկրից դուրս գտնվող ուժերի հետ: Մենք դրա հետ որևէ խնդիր չունենք, սակայն նրանք չպետք է զենք կրեն: Հնարավոր չէ երկխոսություն սկսել՝ զենք կրելով», - ասել է Ասադը՝ հավելելով, որ նրա ընդդիմախոսները չափազանց մասնատված են՝ բանակցություններ վարել ունակ լինելու համար: Նա ասել է նաև, որ հրաժարական չի ներկայացնելու:

Արտգործնախարար Քերիին վերջինիս մերձավորարևելյան շրջագայության ընթացքում չի նախատեսում հանդիպել Սիրիայի ընդդիմադիր հիմնական խմբերից մեկի՝ Սիրիայի ազգային խորհրդի նախագահը:

«Կարծում եմ՝ դեռևս բավականին վաղ է որոշելու, թե արդյոք արժե մասնակցել Սիրիայի հարցով խաղաղության համաժողովին, քանի որ դեռևս հստակ հասկանալի չէ, թե ինչպիսի հարցեր են քննարկվելու համաժողովի ընթացքում», - ասել է Սիրիայի ազգային խորհրդի նախագահ Ջորջ Սաբրան:
XS
SM
MD
LG