ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին այսօր հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահի հետ, որի ընթացքում փորձել է մեղմացնել երկու պետությունների միջև Սիրիայի և Իրանի հարցում առկա տարբերություններով ստեղծված լարվածությունը:
Սաուդյան Արաբիա ԱՄՆ-ի արտգործնախարարի մեկօրյա այցը ներառել է նաև բանակցություններ երկրի արտգործնախարար Սաուդ ալ-Ֆայսալի հետ:
Արտգործնախարար Քերին, երկուշաբթի օրն անցկացված հանդիպումներից առաջ ունեցած ելույթում Սաուդյան Արաբիան «արաբական աշխարհի հիմնական դերակատար» է անվանել:
Հանդես գալով Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում Միացյալ Նահանգների դեսպանության անձնակազմի առջև, Ջոն Քերին ասել է, որ երկու պետությունները պետք է քննարկեն իրենց առջև կանգնած լուջ խնդիրները՝ համոզվելու համար, որ նրանց միջև հարաբերությունները զարգանում են ճիշտ ուղղությամբ:
Էր-Ռիադում ԱՄՆ-ի դեսպանության անձնակազմի հետ հանդիպման ընթացքում, բացի այդ, արտգործնախարար Քերին վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշում առ այն, որ Իրանին չպետք է տրվի միջուկային զենք ձեռք բերելու հնարավորություն: