ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Ջոն Քերին շաբաթ օրը զգուշացրել է, որ երկրում շարունակվող քաղաքական ճգնաժամը կարող է թուլացնել Միացյալ Նահանգների դիրքերն ամբողջ աշխարհում:
Արտգործնախարար Քերիի համաձայն, եթե ԱՄՆ-ի պետական մարմինների գործունեության դադարեցումը շարունակվի երկար ժամանակ, ապա մարդիկ հարցականի տակ կդնեն «երկրի կողմից նախանշված ուղին պահպանելու ունակությունը»:
ԱՄՆ-ի արտգործնախարարը, հանդես գալով Բալի կղզում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթաժողովի ընթացքում, այնուամենայնիվ վստահություն է հայտնել, որ Միացյալ Նահանգների պետական մարմինների գործունեության դադարեցումը «ընդամենը կարճ դրվագ» է:
Արտգործնախարար Քերին Բալիում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթաժողովի ընթացքում ներկայացնում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, որը նախօրեին չեղյալ էր հայտարարել Ասիա շրջագայություն կատարելու իր ծրագրերը:
ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից հրապարակված հաղորդագրության համաձայն, նախագահ Օբաման Ասիա շրջագայություն կատարելու ծրագրերը չեղյալ հայտարարելու մասին որոշումն ընդունել է՝ ելնելով պետական հիմնարկների աշխատանքի դադարեցմամբ ստեղծված իրավիճակից: