ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին Հռոմում Սիրիայի ապստամբներին օգնություն տրամադրման նոր միջոցներ գտնելու շուրջ բանակցությունների շրջանակում հանդիպում է անցկացրել Սիրիայի ընդդիմության առաջնորդների հետ: Հինգշաբթի օրվա սկզբին անցկացված հանդիպմանը մասնակցել է նաև Սիրիայի ազգային խորհրդի առաջնորդ Մուազ ալ-Խաթիբը:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում այսօր մեկնարկել է «Սիրիայի բարեկամների» հանդիպումը, որին մասնակցում են Սիրիայի ընդդիմությանը սատարող, հիմնականում Եվրոպայի և Մերձավոր Արևելքի պետությունների ներկայացուցիչները:
ԱՄՆ-ի արտգործնախարարը նախօրեին նշել էր, որ Միացյալ Նահանգները ցանկանում է արագացնել քաղաքական անցումը Սիրիայում:
ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին չորեքշաբթի օրն ասել է, որ Միացյալ Նահանգները միջոցներ կձեռնարկի, որպեսզի Սիրիայի ընդդիմությունը դառնա առավել հզոր, միասնական, և բարձրացվի ընդդիմության կազմակերպվածության մակարդակը: Նրա համաձայն, Միացյալ Նահանգների պաշտոնյաները կուսումնասիրեն «Սիրիան նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգից ազատելու խելամիտ բոլոր տարբերակները:
Միացյալ Նահանգները մինչև օրս Սիրիայի նախագահ Ասադի դեմ պայքար մղող ապստամբներին տրամադրել է միայն հեռահաղորդակցման սարքավորումներ: ԱՄՆ-ի պաշտոնյաները դեմ են հանդես գալիս ընդդիմադիր ուժերին ռազմական օգնություն ուղարկելուն՝ մտավախություն ունենալով, որ որպես օգնություն ուղարկված սպառազինությունը կարող է հայտնվել ծայրահեղականների ձեռքում: