Մատչելի հղումներ

Քերիին կրկին ժնևում է՝ Իրանի հետ բանակցություններին մասնակցելու համար


ԱՄՆ-ի արտգործնախարար Քերրին Ժնև ժամանելուց հետո առանձին հանդիպումներ է ունեցել ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի, Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի և Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին Ժնևում է՝ մասնակցելու համար Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների թուլացման դիմաց այս երկրի միջուկային ծրագրի իրականացման սահմանափակմանն ուղղված բանակցություններին:

ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, Քերիի վերադարձը Ժնև չի կարելի համարել բանակցությունների հաջող ելքի կանխատեսում, սակայն նրանք միաժամանակ «դրական նշան» են անվանել այն հանգամանքը, որ Եվրոպական Միության արտաքին և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն և Իրանի արտգործնախարար Մահամմեդ Ջավադ Զարիֆը շարունակում են աշխատանքը՝ կողմերի միջև առկա տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ:

«Այժմ մենք շատ ավելի մոտ ենք իրանցիների հետ որպես առաջին քայլ դիվանագիտական համաձայնության հասնելու, քան երբևէ եղել ենք այս տասը տարվա ընթացքում», - նշել է ԱՄՆ-ի արտգործնախարար Ջեն Փսակին՝ հավելելով. «Գալիք վեց ամսվա ընթացքում կքննարկվի համապարփակ համաձայնագիրը, սակայն առանց առաջին քայլի չի կարող ստեղծվել դեպի համապարփակ համաձայնագիրն տանող տևական ճանապարհ»:

ԱՄՆ-ի արտգործնախարար Քերրին Ժնև ժամանելուց հետո առանձին հանդիպումներ է ունեցել ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի, Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի և Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

«Ինչպես գիտեք, արտգործնախարարը հավատացած է, որ անհատների դիվանագիտությունը, դեմ առ դեմ հանդիպումներն արդյունավետ են», - նշել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը:
XS
SM
MD
LG