Մատչելի հղումներ

Քերին Սիրիայի շուրջ բանակցություններն անհապաղ սկսելու կոչ է արել


ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի հանդիպումը ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցով խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմիի հետ

Արտգործնախարար Քերիի համաձյան, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը «կորցրել է որպես երկրի ժողովրդի միասնականությունը ապահովելու կապակցող ուժ հանդես գալու լեգիտիմությունը»

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի ու ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցով խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմիի համաձայն, անհարժեշտ է հրատապ կազմակերպել և անցկացնել Սիրիայում ժամանակավոր կառավարություն ստեղծելու շուրջ միջազգային համաժողով:

Լախդար Բրահիմիի հետ երկուշաբթի օրը Լոնդոնում անցկացված բանակցություններից հետո արտգործնախարար Քերին ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը «կորցրել է որպես երկրի ժողովրդի միասնականությունը ապահովելու կապակցող ուժ հանդես գալու լեգիտիմությունը»:

Քերին կոչ է արել Սիրիայում ստեղծել ժամանակավոր կառավարություն՝ «խաղաղություն հաստատելու հնարավորություն ընձեռելու համար»:

ԱՄՆ-ի արտգործնախարարի համաձայն, չափազանց կարևոր է «Ժնև II» անվանումը ստացած համաժողովը կազմակերպել մինչև ՄԱԿ-ի կողմից նախանշված ժամկետը, որը լրանում է այս տարվա նոյեմբերի կեսին:

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցով խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմին իր համաձայնությունն է արտահայտել ԱՄՆ-ի արտգործնախարարի հետ՝ նշելով, որ խաղաղության բանակցություններն անհրաժեշտ է անցկացնել «շատ շուտով»:
XS
SM
MD
LG