Մատչելի հղումներ

Ուղղաթռային աղետ՝ Քենիայում



Քենիայի մայրաքաղաք Նաիրոբիի մոտակայքում ոստիկանական ուղղաթռի կործանման արդյունքում 6 մարդ է զոհվել, որոնցից մեկը երկրի ներքին անվտանգության հարցերով նախարար Ջորջ Սաիտոտին է։ Իշխանությունների հաղորդման համաձայն, նրա հետ են եղել նաեւ օգնականներից մեկը եւ երկու թիկնապահ, երբ ուղղաթիռը կործանվել է բլրոտ մի հատվածում։


Սաիտոտին նախկինում եղել է երկրի փոխնախագահը, որը ծրագրում էր եկող տարի մարտ ամսին անցկացվելից նախագահական ընտրություններում դնել իր թեկնածությունը։

Զոհված մյուս անձանց մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Այս պահին պարզ չեն նաեւ կործանման պատճառները. Սկսվել է հետաքննություն։

XS
SM
MD
LG