Մատչելի հղումներ

Քենիայի բանակն «ալ-Շաբաբ»-ից ազատել է Սոմալիի քաղաքներից մեկը


Քենիայի բանակն «ալ-Շաբաբ»-ից ազատել է Սոմալիի քաղաքներից մեկը
Քենիայի բանակն «ալ-Շաբաբ»-ից ազատել է Սոմալիի քաղաքներից մեկը

Քենիայի բանակը հայտնել է Սոմալիի կառավարական ուժերի հետ համատեղ իրականացված գործողությունների արդյունքում «ալ-Շաբաբ»-ի զինյալներից երկրի հարավային քաղաքներից մեկն ազատելու մասին:

Սոցիալական «Twitter» կայքում չորեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրությունում Քենիայի բանակի խոսնակ Էմանուել Չիրչիրը հայտնել է Ֆաֆադուն քաղաքն ազատագրելու մասին: Չիրչիրի համաձայն, զինյալներից քաղաքի ազատագրման գործողության իրականացման ընթացքում ոչնչացվել է «ալ-Շաբաբ»-ի երեք զինյալ:

Քենիայի բանակի խոսնակի համաձայն, «ալ-Շաբաբ»-ի ոչնչացված զինյալների թվում է եղել Գեդո տարածաշրջանում խմբավորման առաջնորդ շեյխ Հասան Հուսեյնը:

Քաղաքի ազատագրման գործողության ընթացքում թեթև վնասվածքներ է ստացել Քենիայի բանակի մեկ զինծառայող:

Քենիայի զինված ուժերը մուտք են գործել Սոմալիի տարածք անցյալ տարվա հոկտեմբերի ամսին՝ այս երկրի կենտրոնում և հարավում մեծ տարածքներ վերահսկող «ալ-Շաբաբ» խմբավորումը հետ մղելու նպատակով: Քենիան զինյալների այս խմբավորումը մեղադրել է մարդկանց միջսահմանային առևանգմամբ զբաղվելու մեջ:

Զինյալների խմբավորման վրա ճնշում են գործադրում նաև Աֆրիկյան միության խաղաղապահ ուժերը, որոնք հետ են մղել «ալ-Շաբաբ»-ի մարտիկներին երկրի մայրաքաղաք Մոգադիշոյից և Եթովպիայի տարածքից:

XS
SM
MD
LG