Մատչելի հղումներ

Պայթյուն՝ Քենիայի մայրաքաղաքի մի եկեղեցում



Քենիայի մայրաքաղաք Նաիրոբիի քրիստոնեական եկեղեցիներից մեկի դեմ իրականացված նռնակային հարձակման արդյունքում առնվազն 1 մարդ է սպանվել, 15 այլոք ստացել են ծանր վնասվածքներ։
Հարձակման պատասխանատվությունը դեռեւս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել։ Ոստիկանությունը սկսել է հետաքննություն։
Հարձակումից դեռեւս վեց օր առաջ էր Քենիայում ԱՄՆ-ի դեսպանությունը նախազգուշացրել այստեղ ահաբեկչական հարձակման վտանգի մասին։ Դեսպանությունն այստեղ գտնվող ամերիկացիներին անցած երկուշաբթի օրը նույնիսկ հղել էր զգոնության կոչ։

Դեսպանությունը հայտարարել էր, թե ունի Նաիրոբիի հյուրանոցների ու կառավարական շենքերի վրա ահաբեկչական հարձակում կազմակերպվելու մասին վստահելի տեղեկություններ։

XS
SM
MD
LG