Մատչելի հղումներ

Վախճանվել է ոսկե մեդալակիրը


Քենիայում վախճանվել է մարաթոնային վազքի օլիմպիական չեմպիոն Սամուել Ուանջիրուն՝ իր տան պատշգամբից դուրս ցատկելուց հետո։

Ոստիկանությունն այժմ ցանկանում է պարզել իր տան երկրորդ հարկից 24-ամյա մարզիկի դուրս ցատկելու դրդապատճառները։
Ուանջիբուն օլիմպիական ռեկորդ էր սահմանել 2ՕՕ8 թվականին՝ դառնալով մարաթոնային վազքի մարզաձեւում քենիացի առաջին ոսկե մեդալակիրը։

Նա նաեւ հաղթել էր 2ՕՕ9 թվականին Լոնդոնում անցկացված մարաթոնային վազքում եւ դարձել Չիկագոյի մարաթոնի կրկնակի մեդալակիր։

XS
SM
MD
LG