Քենիայի կործանիչները հարավային Սուդանում ոչնչացրել են ալ-Քաիդայի հետ կապեր ունեցող զինված խմբավորման տասնյակ անդամների։
Գնդապետ Սիրուս Օգունայի խոսքերով, միայն ուրբաթ օրն իրականացված գրոհի արդյունքում սպանվել է ալ-Շահաբ խմբավորման 6Օ անդամ։
Քենիայի ուժերն անցած հոկտեմբերին մուտք գործեցին Սոմալի՝ այստեղից ալ-Շահաբին դուրս մղելու ծրագրով։ Կազմակերպություն, որն այսօր վերահսկում է Սոմալիի հարավային ու կենտրոնական հատվածների մեծ տարածքներ ու մեղադրվում սահմանամիջյան առեւանգումների մեջ։
Այլ հաղորդագրությունների համաձայն, Մեծ Բրիտանիան շաբաթ օրը հայտարարել է, թե Լոնդոնը կարծում է, որ Քենիայում առկա է ահաբեկչական գործողությունների մեծ վտանգ եւ որ գործողությունների նախապատրաստումն իր ավարտական փուլում է։
Ալ-Շահաբը իսլամի խստագույն օրենքների հետեւորդ կազմակերպություն է, որը նույնիսկ արգելել է օգնություն առաքող միջազգային տասնյակ աշխատակիցների մուտքը երաշտից ու սովից տառապող Սոմալի։