Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Ղազախստանում ՝ ոստիկանության և բողոքի ցույցի մասնակիցների միջև բախումների պատճառով


Բազմաթիվ զոհեր Ղազախստանում ՝ ոստիկանության և բողոքի ցույցի մասնակիցների միջև բախումների պատճառով
Բազմաթիվ զոհեր Ղազախստանում ՝ ոստիկանության և բողոքի ցույցի մասնակիցների միջև բախումների պատճառով

Ղազախստանում ոստիկանության ուժերի և նավթային ընկերություններից մեկի աշխատանքից ազատված աշխատողների միջև երկու օր շարունակվող բախումների զոհ արդեն դարձել է 15 մարդ:

Երկրի նախագահ Նուսուլթան Նազարբաևն ավելի վաղ Ժանաոզեն քաղաքում 20 օրով սահմանել էր արտակարգ իրավիճակ:

Քաղաքում խռովությունները սկսվել են Ղազախտանի անկախության օրը: Նավթային ընկերությունների աշխատանքից ազատված աշխատողները կրակի են մատնել յուրտաներ, վարչական շենքեր ու խանութներ:

Ղազախստանի իշխանությունները հաղորդել են իրենց կողմից իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու մասին, իսկ երկրի պաշտոնատար անձինք հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի տեղի ունեցած խռովությունների համար պատասխանատվությունն ընկնում է «օտարերկրացիների» վրա:

Ժանաոզեն քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերի որոշ մասնակիցների իրենց հերթին հայտնել են, որ ոստիկանության ծառայողները շրջապատել են իրենց և կրակ բացել:

Նման խռովությունները շատ հազվադեպ են տեղի ունենում Ղազախստանում, որտեղ ցույցերը կասեցվում են իշխանությունների կողմից, իսկ կյանքի մակարդակը զգալիորեն բարձր է Կենտրոնական Ասիայի մնացած այլ պետություններից:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի խորհրդականներից մեկը հայտնել է, որ երկրի քաղաքացիների հիմնական մասը սատարում է նախագահին, իսկ արաբական պետություններում տեղի ունեցած հեղափոխությունների սցենարով իրադարձություններ «տեղի չեն ունենա»:

XS
SM
MD
LG