«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն, Ղազախստանում ծխախոտի արտադրությամբ զբաղվող որոշ ընկերություններում ներգաղթյալներին պարտադրված աշխատուժի են մղում:
Կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում նշվում է, որ ծխախոտի դաշտերում անչափահաս երեխաներ են աշխատում, աշխատողներից շատերի անձնագրերը պահվում են գործատուի մոտ, իսկ աշխատանքային պայմանագրերն ի սպառ բացակայում են:
Ներգաղթյալների երեխաները, որոնց կրթություն ստանալու հնարավորություն չի տրամադրվում, ժամեր շարունակ աշխատում են ծխախոտի դաշտերում:
Ամերիկյան «Philip Morris» ընկերությունը, որը Ղազախստանում արտադրվող ծխախոտի հիմնական գնորդն է, զեկույցին ի պատասխան հայտարարել է, որ առաջիկայում կկնքվեն աշխատանքային պայմանագրեր և կդադարեցվի անչափահաս երեխաների շահագործումը: