Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ը քննադատել է Ղազախստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները


ԵԱՀԿ-ը քննադատել է Ղազախստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները
ԵԱՀԿ-ը քննադատել է Ղազախստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները

ԵԱՀԿ-ը երկուշաբթի օրը քննադատության է արժանացրել Ղազախստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները՝ ասելով, որ այս ընտրությունների ընթացքում բացառվել է երկրում արդեն ավելի քան 20 տարի իշխանության գլուխ կանգնած նախագահ Նազարբաևին որևէ իրական ընդդիմության մասնակցությունը:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության կողմից հրապարակված զեկույցի համաձայն, ընտրությունները չէին համապատասխանում ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սակայն ողջունել է երկրում կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքում իր կուսակցության վստահ հաղթանակը՝ ասելով, որ այն եղել է ազգային միասնության և ժողովրդի կողմից իր կառավարության վստահության նշանը:

Խորհրդարանական ընտրությունների երկուշաբթի օրը հրապարակված արդյունքների համաձայն, Նազարբաևի «Նուռ Օթան» կուսակցությունը հավաքել է ձայների ավելի քան 80 տոկոսը:

Երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախագահի «Նուռ Օթան» կուսակցությանն առաջին անգամ կմիանան ձեռնարկատերերի շահերը պաշտպանող «Աք Ժոլ» և Կոմունիստական ժողովրդական կուսակցությունները, որոնք համապատասխանաբար հավաքել են ընտրողների ձայների 7,5 և 7,2 տոկոսը:

Ընդդիմադիր Համաժողովրդական սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը երեքշաբթի նախատեսում է բողոքի ցույց անցկացնել: Ըստ այս կուսակցության՝ երկրում այն հանդիսանում է ընդդիմադիր միակ ուժը, սակայն ընտրությունների ընթացքում հավաքել է ձայների ընդամենը 1,6 տոկոսը:

Այս կուսակցությունը և ևս չորս կուսակցություն չեն հավաքել խորհրդարանում տեղ ստանալու համար ձայների պահանջվող 7 տոկոսը:

XS
SM
MD
LG