Մատչելի հղումներ

Փախուստի մեջ գտնվող բանկիրը մեղադրվել է ահաբեկչական հարձակում կազմակերպելու մեջ


Ղազախստանի իշխանությունները հաղորդել են երկրի գործարար կյանքի կենտրոն Ալմաթի քաղաքում մարտի 24-ին ահաբեկչական հարձակում կանխելու մասին:

Երկրի գլխավոր դատախազությունը չի ներկայացրել դավադրության մանրամասները, որը կազմակերպելու համար մեղադրվել են փախուստի մեջ գտնվող բանկիր Մուխտար Աբլյազովի մերձավորները:

Ըստ Ղազախստանի իշխանությունների, ահաբեկիչները նախատեսում էին Ալմաթի քաղաքի զբոսայգիներում և վարչական շենքերի մոտակայքում իրականացնել մի քանի պայթյուն՝ խուճապի մատնելով բնակչությանը և ապակայունացնելով երկրի քաղաքական և հասարակական իրավիճակը:

Մուխտար Աբլյազովը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մոլի ընդդիմախոսներից է, որը 2009 թվականին փախուստի է դիմել Լոնդոն՝ ֆինանսական միջոցները վատնելու մասին իրեն ներկայացված մեղադրանքներից խուսափելու համար:

Լոնդոնի դատարանն այս տարվա փետրվարին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար Աբլյազովը դատապարտվել է 22 ամսվա դատապարտման, որից հետո նա դիմել է փախուստի, և նրա գտնվելու վայրն այժմ անհայտ է:

XS
SM
MD
LG