Մատչելի հղումներ

Աֆղանստանի նախագահը չի ցանկանում հետաձգել 2014 թվականի ընտրությունները


Քարզայ. «Քվեարկությունը 100 տոկոսով կանցկացվի ժամանակին»

Աֆղանստանի նախագահն ասել է, որ երկրում 2014 թվականին կայանալիք նախագահական ընտրությունները կանցկացվեն ըստ ծրագրածի՝ չնայած օտարերկրյա զինված ուժերի ստորաբաժանումները երկրից դուրս բերելու հանգամանքի:

Մայրաքաղաք Քաբուլում հինգշաբթի օրն անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում նախագահ Քարզայն ասել է, թե «քվեարկությունը 100 տոկոսով կանցկացվի ժամանակին»՝ հավելելով, որ իր պաշտոնավարման ժամկետի որևէ երկարաձգում անօրինական կլինի:

Աֆղանստանի օրենսդիրները նախկինում նախատեսում էին փոխել ընտրությունների անցկացման ժամկետը՝ խուսափելու համար 2014 թվականի վերջին իրականացվելիք Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից գլխավորած ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերման հետ համընկնելուց:

Նախագահ Քարզայը մամուլի հետ հանդիպման ընթացքում քննադատության է ենթարկել նաև օտարերկրյա այն լրատվամիջոցները, որոնք լավատեսորեն չեն տրամադրված Աֆղանստանի ապագայի նկատմամբ՝ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո:

Քարզայը մեղադրել է նման լրատվամիջոցներն Աֆղանստանի դեմ հոգեբանական պատերազմ վարելու մեջ՝ մեղադրելով վերջիններին օտարերկրյա զինծառայողների դուրսբերումից հետո Աֆղանստանում քաղաքացիական պատերազմ ծավալվելու մասին կանխատեսումներ անելու մեջ:
XS
SM
MD
LG