Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը երկուշաբթի օրը կմեկնի ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն, որտեղ բանակցություններ կանցկացնի նախագահ Բարաք Օբամայի հետ:
ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդի համաձայն, նախագահ Քարզայի այցի ընթացքում «քննարկելու շատ բան կլինի»:
Նուլանդը հայտնել է, որ բանակցությունների անցկացման ժամանակ կքննարկվեն 2014 թվականին Միացյալ Նահանգների զինված ուժերի դուրսբերմանը հետևող զարգացումները, Աֆղանստանին տրամադրվող ֆինանսական աջակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Միացյալ Նահանգների և Աֆղանստանի պաշտոնյաները հուսով են, որ այս հանդիպման արդյունքում հնարավոր կդառնա վերջնական համաձայնության գալ ԱՄՆ-ի զինված ուժերի դուրսբերման մանրամասների շուրջ՝ միաժամանակ պահպանելով անվտանգության ոլորտի այն ձեռքբերումները, որոնց հնարավոր է եղել հասնել ավելի քան մեկ տասնամյակ տևած պատերազմի արդյունքում:
Աֆղանստանում դեռևս մնում է Միացյալ Նահանգների մոտ 68 հազար զինծառայող: Զինված ուժերի հրամանատարությունը կոչ է անում Աֆղանստանում պահպանել մոտ 15 հազար զինծառայող կազմող զորաբաժին, սակայն ԱՄՆ-ի այլ պաշտոնյաներ համաձայն չեն երկրում այդ ծավալի զորաբաժին պահպանելու հետ: