Մատչելի հղումներ

Քիմ Քարդաշյանը քննադատել է թուրքական «Cosmopolitan» ամսագրին


Քիմ Քարդաշյանը քննադատել է թուրքական «Cosmopolitan» ամսագրին
Քիմ Քարդաշյանը քննադատել է թուրքական «Cosmopolitan» ամսագրին

Քիմ Քարդաշյանն իր բլոգում երեքշաբթի օրը խիստ քննադատության է ենթարկել «Cosmopolitan» ամսագրի թուրքական հրատարակությանը` ամսագրի շապիկի վրա իր նկարը տեղադրելու պատճառով:

«Ամսագիրն ունի տարբեր երկրներում հրատարակվող միջազգային մի քանի հրատարակություն: Երբ նկարահանվել եմ միջազգային հրատարակությունների շապիկների համար, չէի պատկերացնում, որ Թուրքիայում իմ լուսանկարը կհայտնվեր նաև Թուրքիայում տպագրվող ամսագրի շապիկին, այն էլ այս ամսվա ընթացքում, երբ նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը», - գրել է Քարդաշյանն իր բլոգում:

Քարդաշյանի համաձայն, ինքը տեղյակ չի եղել, որ Թուրքիայում հրատարակվող «Cosmopolitan»-ի շապիկը նման է լինելու այլ երկրներում հրատարակվող ամսագրեր շապիկներին:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Քարդաշյանն ասել է, թե «Cosmopolitan»-ը անտեսել է նկարն օգտագործելու համար իր ներկայացուցչությանը տեղեկացնելու անհրաժեշտությունը: «Ավելի սարսափելին այն է, որ հրապարակումը լույս է տեսնելու ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը», - գրել է Քարդաշյանը:

«Cosmopolitan» ամսագրի թուրքական հրատարակության գլխավոր խմբագրի համաձայն, ամսագրում օգտագործվող լուսանկարները և տեքստերն արտադրվում են ԱՄՆ-ում, իսկ Քիմ Քարդաշյանի նկարը հրապարակվել է շապիկին, քանի որ նա թողարկել է իր առաջին սինգլը:

XS
SM
MD
LG