ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալի և Հայաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների համաձայն, նահանգի և Խորհրդային նախկին հանրապետության միջև արդեն տասը տարի շարունակվող գործընկերությունը երկուստեք շահավետ է:
Կանզաս նահանգի և Հայաստանի պատվիրակությունները 2003 թվականից աշխատում են՝ ամրապնդելու կապերը նահանգի և Հայաստանի ռազմական, պետական, գործարար և իրավաբանական շրջանների միջև: Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնյա Սերգեյ Աբրահամյանն այս կապակցությամբ ասել է, որ Հայաստանը օգտակար շատ բան է քաղել Կանզաս նահանգից, ինչն այժմ կիրառվում է անկախ Հայաստանում:
«Կարծում եմ՝ այս համագործակցությունը փոխշահավետ է և ապագայում զարգացման միտում ունի: Հայկական մի ասացվածք կա՝ «Ծափ տալու համար երկու ձեռք է պետք»: Մեր գործընկերությունը մեզ ծափ տալու հնարավորություն է տալիս», - ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Աբրահամյանը:
Սերգեյ Աբրահամյանի համաձայն, Հայաստանի պատվիրակությունն ուսումնասիրում էր ԱՄՆ-ի իրավական համակարգի մանրամասները, ներառյալ ապացույցների ձեռքբերման և ներկայացման կանոնները և անհատի իրավունքները:
Կանզաս նահանգի գեներալ-ադյուտանտ Լի Թաֆանելին իր հերթին նշել է, որ փորձի փոխանակման նման ծրագրերն օգտակար են նաև Միացյալ Նահանգների պաշտոնյաների համար, քանի որ Հայաստանի պատվիրակության անդամները «թարմ աչքով» են նայում ամերիկյան համակարգին՝ ստիպելով ամերիկացիներին ավելի խորը մտածել, թե արդյոք առկա համակարգերն աշխատում են առավել բարենպաստ եղանակով:
«Շատ անգամ մենք չենք խորհում այս համակարգերի լավ կամ վատ կողմերի մասին», - ասել է գեներալ-ադյուտանտ Թաֆանելին: