Միացյալ Նահանգների օրենսդիրները հետաձգել են Գերագույն դատարանի թեկնածու Էլենա Կագանի նշանակման շուրջ քվեարկությունը։
Սենատի արդարադատության հարցերով հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Փաթրիք Լիհին հաստատել է քվեարկությունը մեկ շաբաթով հետաձգելու հանձնաժողովի ավագ հանրապետական անդամ Ջեֆ Սեշընզի առաջարկը։
Լիհին հայտարարել է, թե Կագանի թեկնածությունը Սենատի լիակազմ նիստի քննարկմանը ներկայացնելու շուրջ քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 20-ին։
Այդ առաջարկը հաստատելուց առաջ Լիհին դրվատել էր Կագանին եւ Սենատի հիշյալ հանձնաժողովի անդամներին՝ հորդորելով խուսափել քվեարկության անտեղի ձգձգումներից։ Սակայն Սենատոր Ջեֆ Սեշընզը հայտարարել է, թե հանրապետականները լուրջ հարցեր են բարձրացրել Կագանի նշանակման առնչությամբ։
Սեշընզն ասել է, թե Կոնգերսի երեք օր տեւած լսումներում Կագանի արած հայտարարությունները ցույց են տալիս, որ նրա փորձառությունն ու աշխարհահայացքը չեն համապատասխանում երկրի Գերագույն դատարանում ծառայողից պահանջվող չափանիշներից։
Սակայն, դեռեւս ակնկալվում է, որ Կագանը կհաղթի Գերագույն դատարանում ծառայելու պայքարում։