Մատչելի հղումներ

ԱՄՀ-ի նախկին նախագահը վերադարձավ հայրենիք


Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիք Ստրաուս-Քաանը, որի վրայից վերջերս հանվեցին հյուրանոցային մի սպասուհու բռնաբարելու համար ներկայացված մեղադրանքները, Նյու Յորքից կիրակի օրը վերադարձավ հայրենիք՝ Ֆրանսիա։

Ստրաուս-Քաանն օդանավից դուրս եկավ թեթեւ ժպիտը դեմքին, սակայն շատ ավելի տարբեր, քան մի քանի ամիս առաջ, երբ համարվում էր Ֆրանսիայի նախագահական ընտրություններում ներկա նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավոր մրցակիցը։

Այսօր քչերն են կարծում, որ նա շուտով կվերադառնա քաղաքական ասպարեզ։ Նրա Սոցիալիստական կուսակցությունն արդեն մասնակցում է նախագահական նախնական, կուսակցական ընտրություններին։

Ստրաուս-Քաանի աջակիցներն անհամբերությամբ էին սպասում դատարանում նրան արդարացնելու հանգամանքին եւ հայրենիք վերադառնալու պահին, քանի որ այսպիսով սոցիալիստական կուսակցությունը կվերագտնի իր կորսված ձայները եւ նույնիսկ կարող է հավաքել ավելի մեծ թվով ձայներ, քան սպասվում էր նախապես։



XS
SM
MD
LG